Ռոնալդուն չի մեկնի Ադրբեջան
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտերից որակազրկման պատճառով չի մասնակցի ադրբեջանցիների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղին, հայտնում է А Bola-ն։
Իռլանդիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խաղում (2:1) 36-ամյա հարձակվողը զգուշացվել էր գոլը տոնելու պատճառով։ Նա պատժվել էր մարզաշապիկը հանելու համար։
Ադրբեջան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Բաքվում։
Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականի հետ խաղում Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ և սահմանել պատմական ռեկորդ։ Նա ազգային թիմում գոլերի քանակը հասցրել էր 111-ի՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հավաքականում խփած գոլերի ցուցանիշով։ Ռոնալդուն գերազանցեց կարիերան ավարտած Ալի Դաեիին, որը 109 գոլի հեղինակ է դարձել Իրանի հավաքականի կազմում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում