Վարչախումբը գնալով նմանվում է մարդու արյան համ զգացած բորենու. Գեղամ Նազարյան
Հաճախ են այս օրերին հարցնում, թե ինչպես վարչախումբն իրեն թույլ տվեց Ազգային ժողովում հարձակում կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների վրա։ Սա արհեստական հարցադրում է, քանի որ այս նույն վարչախումբը հայտարարելով, թե ոնց ուզում բանակցում ենք, սկսում ենք մեր կետից, զոհեց մի ամբողջ սերունդ, լուսավոր ու հրաշք հազարավոր երիտասարդների։ Վարչախումբը գնալով նմանվում է մարդու արյան համ զգացած բորենու, որն անդադար նոր արյուն է ուզում։
Հիմա ծանր վիճակում է ապօրինաբար կալանավորված պրոֆեսոր, հազարավոր կյանքեր փրկած Արմեն Չարչյանը։ Նրա կյանքը վտանգի տակ է։ Վարչախմբի պարագլխի հանձնարարականով նրան այս վիճակի մեջ են դրել դատավոր Ռուբիկ Մխիթարյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Զարմանալ պետք չէ։ Հենց այս նույն գլխավոր դատախազի ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցած անմարդկային քայլերի հետեւանքով կալանավայրում մահացավ Հաց բերողը։
Նույն ձեռագրով 2019-ի հունվարին կյանքից զրկվեց լրագրող, անազատության մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը, ապա գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա Սամվել Մայրապետյանին փրկեց ՄԻԵԴ-ի ժամանակին կայացված որոշումը, եւ նա կարողացավ բուժումը շարունակել արտերկրում։
Այս ի՞նչ ծանր բեռի ու մեղքի տակ եք ձեզ դնում։ Ինչո՞ւ եք ցանկանում արժանանալ ներկա եւ գալիք սերունդների անեծքներին։
Ու այսքանից հետո խոսում եք կառուցողականությունից, հանդուրժողականությունից։ Ձեր խելահեղության պատճառով երկիրն այս վիճակում է, բայց կանգ չեք առնում, այլ շարունակում եք նույն եղանակով ու մեթոդներով։
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը