Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունները 5 օր ժամանակ ունեն փոխնախագահի թեկնածու ներկայացնելու համար։
«Անկախ կարգավիճակից մենք պետք է մտածենք մեր պետական համակարգի բնականոն աշխատանքը համահունչ, ճիշտ կազմակերպելու մասին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Արթուր Ղազինյանն էլ շնորհակալություն հայտնեց իշխանական պատգամավորներին՝ իրեն դեմ քվեարկելու համար. «Իրականում ինձ շատ ավելի մոտիվացրեցիք՝ շատ ավելի խորանալ, ավելի ինտեսնիվ և հետևողական լինել իմ հայրենիքին և ժողովրդին ծառայելու գործին»,-ասաց պատգամավորը։

















































