Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 1915-ով
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 1915-ով, մահացել է 78 մարդ, հաղորդում է StopCov-ը։
Պանդեմիայի սկզբից Վրաստանում վարակվել է 545 033 մարդ, մահացել է 7 329 մարդ։
Մեկ օրում 21 411 թեստ է անցկացվել։ Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 8,94%, վերջին 14 օրում՝ 10,44%, վերջին 7 օրում՝ 10,04%։ Պատվաստվել է 164 402 մարդ, մեկ օրում՝ 7 670 մարդ։

















































