Տավուշի մարզում՝ Ոսկեպարի մոտ, Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհի եզրին դրոշի ձողեր են հայտնվել՝ դեռևս առանց դրոշի
Թուրքիայի նախագահի նոր հայտարարություններն է մեջբերել թուրքագետ Վարուժան Գեղամյանը Varuzhan Geghamyan ' նշելով այն նախապայմանները, որոնք առաջ է քաշել Էրդողանը։ Մասնավորապես, Թուրքիան սահմանը բացելու և տնտեսական հարաբերությունների դիմաց (իմա 5-6 մլրդ դոլար գործարքի համաձայն) Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը համարվի Ադրբեջանի մաս, հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից, մոռանա 2020-ին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, միջանցքի կարգավիճակով նոր տարածքներ տա Ադրբեջանին։
Սա այն համատեքստում, երբ ՀՀ վարչապետը պաշտոնապես հայտարարում է, թե Թուրքիայից դրական ազդակներ կան։ Սրա՞նք են Նիկոլ Փաշինյանի մատնանշած դրական ազդակները։
Իսկ մեր կողմից ի՞նչ դրական ազդակների կամ բանավոր խոստումների համար դիմաց ադրբեջանցիները բացեցին Գորիս-Կապան ճանապարհը։ Պատահակա՞ն է արդյոք Արթուր Աշոտ Ամիրաղյան ի ֆիքսած պատկերը։ Տավուշի մարզում' Ոսկեպարի մոտ, Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհի եզրին դրոշի ձողեր են հայտնվել' դեռևս առանց դրոշի։
Հուսանք, որ դրանցում ՀՀ-ի կամ գոնե ՌԴ-ի դրոշներ կլինեն։ Հուսանք, բայց ՀՀ կառավարության խոսքերն ու գործողությունները չափից շատ են համընկնում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հրահանգների հետ։ Մի քիչ շատ բացահայտ են խաղում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»