Լեգենդար Էվանդեր Հոլիֆիլդի մենամարտը չեղարկվել է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը պատմել է, որ իր մասնակցությամբ ցուցադրական մենամարտը չեղյալ է հայտարարվել: 58-ամյա ամերիկացու խոսքով՝ նա մեկ մենամարտ կանցկացնի սպորտին հրաժեշտ տալուց հետո:
«Ամիսներով ջանասիրաբար մարզվել եմ, սակայն, ինչպես երևում է, տեղի կունենա մենամարտի հերթական չեղարկումը: Դա չի խանգարի իմ վճռականությանը և ծրագրերին: Իմ երկրպագուներին խոստանում եմ, որ ևս մեկ անգամ ռինգ դուրս կգամ ձեռնոցներս մեխից կախելուց առաջ: Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք միշտ իմ կողքին են»,- Ինստագրամում գրել է լեգենդար մարզիկը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Էվանդեր Հոլիֆիլդը հունիսի 5-ին պետք է մենամարտի իռլանդացի Կևին Մաքբրայդի հետ, որը ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին հաղթած վերջին բռնցքամարտիկն է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում