Նոյերը գերազանցել է Օլիվեր Կանի ռեկորդը
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, Բեռլինի «Հերտայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղում (5:0) անառիկ պահելով դարպասը, «չոր» հանդիպումների ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում, հաղորդում է Bayern& Germany-ն:
Դա 35-ամյա գերմանացու 205-րդ առանց գոլ բաց թողնելու խաղն էր Գերմանիայի առաջնությունում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր «Բավարիայի» լեգենդար դարպասապահ, այժմ մյունխենյան ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Օլիվեր Կանը, որը Բունդեսլիգայում անցկացրել է 204 «չոր» հանդիպում:
Մանուել Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»: Դրանից առաջ նա խաղացել է նաև Գելզենկիրխենի «Շալկեում»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում