Անչելոտի. Ծանր հանդիպում էր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բետիսի» նկատմամբ արտագնա հաղթանակը նվազագույն հաշվով:
«Ծանր հանդիպում էր, երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք վերահսկում գնդակը: Ավելացրինք ամեն տեղ՝ պրեսինգի հարցում ու փոխանցումներում: Չստացվեց վառ հանդիպում, բայց մենք գոլ բաց չթողեցինք, ինչը կարևոր է:
Առաջին խաղակեսում մեզ պակասում էր ինտենսիվությունը պաշտպանությունում: Փոխարինումները թարմություն բերեցին թիմին, երկրորդ խաղակեսում ավելացրինք:
Բենզեման դժվարություններ էր ունենում առաջին խաղակեսում, քանի որ մեզ չէր հաջողվում գնդակը հասցնել նրան: Սակայն ընդմիջումից հետո նա ունեցավ կարևոր դերակատարում՝ կատարելով գոլային փոխանցում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Սևիլիայում տեղի ունեցած խաղում Արքայական ակումբի հաղթական գոլը 61-րդ րոպեին խփել էր իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, որն աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում