ԵԱ. Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը առանց միավորների կորստի առաջատարների թվում են:
Երրորդ տուրում Հովհաննիսյանը սև ֆիգուրներով հաղթել է ուկրաինացի Վիտալի Սիվուկին, իսկ Գաբուզյանն ուժեղ է գտնվել գերմանացի Դանիել Ֆրիդմանից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 3-ական միավոր ու 6 առաջատարների թվում են:
Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում