«Նախկինների» օրոք Հայն ազատ Գորիսից Կապան ու Գորիսից Շուշի և Հադրութ էր գնում
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հանրապետականի կառավարությունն՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ տեղանունների փոփոխության կառավարական հանձնաժողով էր ստեղծում, որպեսզի վերականգնվեն մեր Հայրենիքի որոշ թրքացված ու աղավաղված տեղանունների՝ գյուղերի, գետերի, սարերի անվանումները։
Դա հայկական ու հայրենատիրական մտածողության վառ օրինակ էր։
Դա էր իրական Հանրապետականի գաղափարաբանությունը։
Իսկ հողատուների ու կապիտուլյանտների «գաղափարախոսությունն» է հայկական տեղանուններին թուրքական անվանումներ վերագրելը։
Հանրապետական բոլոր կառավարությունների՝ 1999-ից մինչեւ 2018թթ. օրոք Ցեղասպանության միջազգային դատապարտման եւ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցերն առաջնային էին, իսկ սրանք նույնիսկ վախենում են Շուշին ու Հադրութն անվանել օկուպացված։
Ի՞նչ են ասում սրանք։
Մեկն իր մանկությունն է «կարոտել», ուր շուկայում առեւտրով ադրբեջանցիներն էին զբաղվում, մյուսը՝ Շուշին ազատագրած Արցախի հերոսներին «դավաճան» է անվանում, իսկ իրենց կապիտուլյանտ «շեֆը» Թուրքիայից «դրական ազդակներ է նկատում»։
Ով ինչից խոսում է՝ սրանք կամ «նախկիններից» են խոսում, կամ՝ «կոռուպցիայից»։
«Նախկինների» օրոք Հայն ազատ Գորիսից Կապան ու Գորիսից Շուշի եւ Հադրութ էր գնում։
Այն Շուշին, որ հողատուների օրոք անցավ թուրքին։
Իսկ կոռուպցիայի պահով հիշեք, որ ձեր իբր «ժողովրդական» ղեկավարը խայտառակորեն ծնկի է եկել տարածաշրջանի ամենակոռումպացված ղեկավարներից մեկի առաջ։
Հ.Գ. Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին:
Գարեգին Նժդեհ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը