«Մեր» իշխանություններին խորհուրդ կտամ կարդալ, սովորել և կիրառել հայկական տեղանունները․ Ռուբեն Մելքոնյան
2000-ականներին կեսերին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանով ձևավորվել էր տեղանունների փոփոխությունների կառավարական հանձնաժողով: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․
«Ի թիվս այլ մասնագետների` հանձնաժողովի անդամ էի նաև ես. թուրքագետի առկայությունը նման հանձնաժողովում, կարծում եմ, հասկանալի է, թե ինչ պատճառ ուներ:
Տարիների ընթացքում մենք վերականգնել ենք մեր Հայրենիքի հազարավոր աղավաղված, թրքացված տեղանուններ` գյուղերի, սարերի, գետերի, դաշտերի անվանումներ:
Հայկական և հայեցի տեղանունները հետո հաստատվում էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի կողմից: Ասածս ինչ է` տեղանունները և դրանց կիրառումը քաղաքականության, այդ թվում` և մեծ քաղաքականության բաղադրիչներից է, թուրքական, ադրբեջանական հակահայկական, ձուլման, պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից: Ուստի «մեր» իշխանություններին խորհուրդ կտամ (չնայած մեծամտության գագաթնակետին հասած որոշ դատարկամիտներ կարծում են, թե իրենք խորհրդի կարիք չունեն) կարդալ, սովորել և կիրառել հայկական տեղանունները, այդ թվում` և պաշտոնական փաստաթղթերում առկա, անկախ այն հանգամանքից, որ դրանց մի մասը վերականգնվել, վերահայացվել է «նախկինների» օրոք»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»