Նիկոլ Փաշինյանի դեմ Իլհամ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է…
Այն, որ մեր թշնամի պետության ղեկավարն իր քաղաքական ու դիվանագիտական կարողություններով գերազանցում է Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող և երկրի փաստացի ղեկավարումն իրականացնող անձի հնարավորություններին, դա արդեն ակնհայտ է և, գրեթե, ամեն օր իր արտահայտությունն է ստանում Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցող անբարենպաստ զարգացումների տեսքով:
Դրա ամենաթարմ ապացույցը օգոստոսի 25-ից Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածների փակման իրողությունն էր և այն հրապարակային հայտարարությունը, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը այսօր հայկական տեղանունները ներկայացրեց ոչ ավել, ոչ պակաս, քան ադրբեջանական անվանումներով... Ի դեպ պատահականորեն, թե օրինաչափորեն դրանից ժամեր հետո պարզվեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար...
Հ.գ.- Գրեթե մեկ տարի առաջ մարտադաշտում ոչ այնքան զենքի ուժով, որքան ճկուն դիվանագիտությամբ Նիկոլ Փաշինյանի դեմ Իլհամ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է... Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր իշխանությունն արժանապատիվ խաղաղության հասնելու փոխարեն, որդեգրել է ցանկացած գնով (անգամ պատմական տարածքներ զիջելով ու մուրալով) խաղաղության հասնելու մարտավարություն...


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»