Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

նիկոլի գերնպատակը. Ադրբեջանը բերել Հայաստան

Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցի զինծառայողների կողմից փակելուց հետո նիկոլը շտապեց հայտարարել, թե ադրբեջանցիները փակել են այն հատվածը, որն անցնում է իրենց տարածքով: Ավելին, նա օգտագործեց ադրբեջանական տեղանունները:

Այսպիսով, առանց սահմանազատման եւ սահմանագծման նա հայտարարում է, թե այս կամ այն հատվածը պատկանում է Ադրբեջանին, հաղթաթղթեր տալով ադրբեջանցիներին հետագա բանակցությունների ժամանակ:

Ավելին, վերցնելով 2010-ին կազմված հողօգտագործման քարտեզները, նիկոլն անդադար հայտարարում է, թե Շունուխից այն կողմ Ադրբեջան է: Իհարկե, նա շատ լավ գիտի, թե ինչու է այդ քարտեզներում նշված Ադրբեջան անունը, գիտի, որ այն որեւէ նշանակություն չունի սահմանազատման եւ սահմանագծման, առավել եւս Արցախի կարգավիճակի որոշման հարցում, բայց անդադար ադրբեջանամետ հայտարարություններ է անում:

Նա այս հարցում ունի օգնականներ, նվիրյալներ, որոնց նպատակը եւս մեկն է՝ Ադրբեջանը բերել Հայաստան: Նրանք ցինիկ են, նաեւ անբարոյական: Օգոստոսի 27-ին, երբ պատերազմի սկզբից անցել է 11 ամիս, երբ տղերքի շիրիմները դեռ թարմ են, երբ կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ, Էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Վահան Քերոբյանն Ադրբեջանի գովազդն է անում, ասելով, թե երբ փոքր էր՝ հինգ տարեկան, շուկայում ադրբեջանցիներն առեւտուր էն անում:

Վահան Քերոբյանը գուցե շուկա միայն հինգ տարեկանում է գնացել, քանի որ ադրբեջանցիները մեր շուկաներում առեւտուր էին անում, երբ նա նույնիսկ 11 տարեկան էր, բայց խնդիրն այստեղ ավելի լուրջ է: Նախարարի պաշտոնը զբաղեցնող այս անձնավորությունը հանրությանը պատրաստում է ադրբեջանցիների զանգվածային թափանցմանը Հայաստան:

Ընդ որում, սա նոր պատմություն չէ: Պատերազմի ավարտից երեք շաբաթ անց այս նույն Քերոբյանը Հանրային հեռուտաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ թուրքական ու ադրբեջանական շուկա մուտք գործելուն: Ըստ նրա, տարածարշրջանի ապաշրջափակումը մեզ տալու է բազմաթիվ նոր մարտահրավերներ, բայց տալու է նաեւ նոր հնարավորություններ: Հայերի համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան, մեզ համար հասանելի կլինի ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան:

Սա է նիկոլի կլառավարության երազանքը. ադրբեջանցիներին եւ թուրքերին բերել Հայաստան, Թուրքիան եւ Ադրբեջանը բերել Հայաստան: 

Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի հայտարարությունը, թե 29.8 հազար քառ. կմ-ից ոչ մի թիզ չենք տալու Ադրբեջանին, միայն ավելի ու ավելի է բացահայտում սրանց էությունը: Նրա հայտարարությունը նշանակում է, որ նիկոլի վարչախումբը ձեռքերը լվանում է Արցախից եւ արցախցիներից, եթե ստացվի, եթե այլ երկրներ դեմ չլինեն, կփորձեն Տավուշի կարեւորագույն ճանապարհները՝ անկլավների փոխանակման անվան տակ հանձնել թշնամուն, այդ թվում Արարատի մարզի Տիգրանաշենը, իսկ դե Գեղարքունիքի որոշ տարածքների, Սեւ լճերի վերադարձի մասին նա լռում է, նրանք լռում են:

Եւ ամենակարեւորը, այս հանցագործությունները նրանք բարդելու են ժողովրդի վրա, որոնք իրենց քվե են տվել, բայց ժողովրդի, ընտրողների 25 տոկոս ձայնը այս կամ այն կերպ ստանալը դեռ հիմք չէ Հայաստանը թաղելու համար: Ձեռքներդ հեռու մեր երկրից, մեր Հայաստանից:

Հակոբ Ասատրյան

Top-News.am