Ալեգրի․ Ռոնալդուն արդեն կատարել է իր ընտրությունը
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել է, որ 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում մնալ իր ղեկավարած թիմում։
«Ես հիասթափված չեմ։ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից», նա արդեն կատարել է իր ընտրությունը։ Երեք տարի այստեղ անցկացնելուց հետո նա հիմա կփնտրի նոր ակումբ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Սպասվում է, որ Ռոնալդուն կարիերան կշարունակի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», որը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել տրանսֆերի դիմաց: Պորտուգալիայի հավաքականի ավագն իր հերթին պատրաստ է աշխատավարձի կրճատման գնալ անգլիական ակումբ տեղափոխության համար:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը թուրինցիների կազմում անցկացրել է 44 հանդիպում և խփել 36 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում