Ռոնալդուն որոշել է հեռանալ «Յուվենտուսից»
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից», հայտնում է Gazzetta dello Sport-ը:
36-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբին խնդրել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել իրեն: Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը ժամանել է Թուրին՝ ակումբի ղեկավարության հետ բանակցությունների համար:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սկսել է աշխատանքները պորտուգալացու տրանսֆերի հարցով և նրան է առաջարկել է 2 տարվա պայմանագիր:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Ռոնալդուի տրանսֆերի դիմաց և օգոստոսի 27-ին պաշտոնական առաջարկ կանի «Յուվենտուսին»:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը թուրինցիների կազմում անցկացրել է 44 հանդիպում և խփել 36 գոլ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում