Դպրոցներ փակող երկիրը
Երբ երկրում, պետությունում ուսումնական օջախները ոչ թե բացվում են, այլ փակվում, ապա դա վկայում է խորը եւ սուր բարոյահոգեբանական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մասին:
Եթե սոցիալ-տնտեսական վիճակը ծանր լիներ, բայց բարոյահոգեբանական մթնոլորտը լիներ պատշաճ մակարդակի վրա, ապա դպրոցներ չէին փակվի: Հիմա դպրոցներ են փակվում, այն էլ բավական մեծ արագությամբ: Ամենավատն այն է, որ հասարակությունն այս ամենի նկատմամբ անտարբեր է: Ամռան ընթացքում փակվել է 36 դպրոց: Հավանաբար հատուկ են ընտրել մաշտոցյան այբուբենի տառերի թվով:
Ոմանք կհարցնեն, իսկ եթե պետությունը փող չունի, աշակերտների թիվը նվազում է, ապա ինչո՞ւ չփակել: Իսկ երբ նման հարց է հնչում, դա եւս մեկ անգամ եւս վկայում է բարոյալքման մասին: Եթե նույնիսկ դպրոցում մեկ աշակերտ մնա, ապա դպրոցը չպետք է փակվի: Եթե դպրոցը փակվում է, դա նշանակում է փակվում է հույսը, որ վաղն ավելի լավ է լինելու, եւ որ մեր երկիրն ավելի մեծ թվով բնակչություն է ունենալու:
Դպրոց չի կարելի փակել: Դպրոց փակելը հանցագործություն է: Առավել եւս հանցագործություն է, որ միավորումներն ընթանում են տարօրինակ ձեւով: Այսպես, իրականում փակվում է Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը, բայց փաստաթղթերով փակվում է Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցը: Թիվ 16 դպրոցի հսկա շենքի ճակատագիրը մնում է անհայտ, իսկ թիվ 43 դպրոցում արդեն սովորելու են 16 եւ 43 ավագ դպրոցների աշակերտները:
Եւ ամենակարեւորը՝ անհայտ է մնում, թե ինչ ճակատագրերի են արժանանալու փակված դպրոցների շենքերը:
Սարսափելի է, երբ անկախությունից հետո 26-րդ տարում փակվում են դպրոցներ: Սարսափելի է, որ հասարակությունն անտարբեր է:
Top-News.am


















































Սեւանի քաղաքապետն ու Գեղարքունիքի մարզպետը կտտանքների են ենթարկում աշակերտներին եւ ուսուցիչներին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից