Սամվել Ավագյանն ու Միխայիլ Վարդապետովը՝ Ռուսաստանի հավաքականի շտաբում
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայության ղեկավար է նշանակվել ռուսական Sport24-ի գլխավոր խմբագիր, Championat.com-ի նախկին գլխավոր խմբագիր Սամվել Ավագյանը, որը ծնվել է Ստեփանակերտում, սովորել Երեւանում եւ Մոսկվայում։
Վալերի Կարպինի գլխավորած շտաբում ընդգրկվել է նաեւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին բժիշկ, Երեւանի «Ուրարտուի» բժշկական գծով նախկին փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը։
Ռուսաստանի հավաքականը կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին Խորվաթիայի (սեպտեմբերի 1), Կիպրոսի (սեպտեմբերի 4) եւ Մալթայի (սեպտեմբերի 7) դեմ։ Թիմի վերջնական հայտացուցակն ունի այսպիսի տեսք.
Դարպասապահներ. Գիլերմե («Լոկոմոտիվ»), Յուրի Դյուպին («Ռուբին»), Ալեքսանդր Մաքսիմենկո («Սպարտակ»), Սերգեյ Պեսյակով («Ռոստով»), Անդրեյ Լունյով («Բայեր»)։
Պաշտպաններ. Իգոր Դիվեեւ (ԲԿՄԱ), Ստանիսլավ Մագկեեւ («Լոկոմոտիվ»), Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Մարիո Ֆերնանդես (ԲԿՄԱ), Վյաչեսլավ Կարավաեւ («Զենիթ»), Իլյա Սամոշնիկով («Ռուբին»), Սերգեյ Պետրո («Կրասնոդար»),
Կիսապաշտպաններ. Դմիտրի Բարինով («Լոկոմոտիվ»), Մաքսիմ Մուխին (ԲԿՄԱ), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), Ալեքսանդր Երոխին («Զենիթ»), Դալեր Կուզյաեւ («Զենիթ»), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա»), Զելիմխան Բակաեւ («Սպարտակ»), Դանիիլ Ֆոմին («Դինամո»), Արսեն Զախարյան («Դինամո»), Ռիֆատ Ժեմալետդինով («Լոկոմոտիվ»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Դենիս Չերիշեւ («Վալենսիա)։
Հարձակվողներ. Ֆյոդոր Սմոլով («Լոկոմոտիվ»), Անտոն Զաբոլոտնի (ԲԿՄԱ), Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում