«Ինտերը» բանակցում է «Տորինոյի» հետ Բելոտիի տրանսֆերի հարցով
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան բանակցել է «Տորինոյի» նախագահի հետ Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտիի տրանսֆերի հարցով, հաղորդում է Sky Sport Italia-ն։
Թուրինյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո։ Ցածր գինը պայմանավորված է Բելոտիի պայմանագրի ժամկետով։ Հաջորդ ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
«Ինտերը» փոխարինող է փնտրում Լոնդոնի «Չելսի» տեղափոխված բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին։
Անցած մրցաշրջանում Բելոտին «Տորինոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նա Իտալիայի հավաքականի կազմում դարձավ Եվրո-2020-ի չեմպիոն։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում