Ինչպե՞ս ճիշտ մարզվել դրսում
Բացօթյա մարզանքը կարող է շատ օգտակար լինել, եթե, իհարկե, չմոռանանք անվտանգության կանոնների մասին, որոնք հատկապես արդիական են շոգ եղանակին:
Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես խուսափել առողջական խնդիրներից եւ առավելագույնս օգուտ ստանալ բացօթյա մարզումներից.
Փորձեք մարզվել առավոտյան կամ մայրամուտից հետո, երբ օդի ջերմաստիճանը եւ արեւի ակտիվությունը նվազագույն են: Մարզասրահների համար սանտիարական նորմերի ու կանոնների, ինչպես նաեւ Սպորտային բժշկության ամերիկյան քոլեջի համաձայն՝ ֆիթնեսի համար օպտիմալ ջերմաստիճանը 20-23°C է՝ 20-60 տոկոս խոնավության պայմաններում:
Եթե օդի ջերմաստիճանը +26°C-ից բարձր է, չեղարկեք մարզումը կամ արեք այն օդոփոխվող վայրում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ արված փոքր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ +30°C ջերմաստիճանում սթրեսի կենսաչափիչները վիճակագրորեն նշանակալի են դառնում նույնիսկ մարզիկների դեպքում:
Մարմնի բոլոր բաց հատվածնքերը ծածկեք արեւապաշտպան միջոցներով: Մի մոռացեք ականջների, պարանոցի հետեւի հատվածի, ոտնաթաթերի եւ մատների մասին:
Ջրային մարզաձեւերի համար եւս հարկավոր է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվածության բարձր աստիճան ունեցող արեւապաշտպան միջոց:
Մարզման համար ընտրեք թեթեւ բաց գույնի հագուստ եւ շնչող կոշիկներ: Սինթետիկ գործվածքները դա ավելի լավ են անում, քան, օրինակ, բամբակը:
Պարապմունքների ժամանակ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ մի քանի կում ջուր կամ իզոտոնիկ ըմպելիք խմեք` ջրազրկվելուց խուսափելու համար:
Ի վերջո, վերահսկեք ձեր վիճակը: Եթե նկատում եք սրտի զարկերի արագացում, գլխապտույտ, մաշկի հանկարծակի չորություն, գունատություն, ցնցումներ, դրանք կարող են ջերմային հարվածի նշաններ լինել:
Նման նշանների դեպքում խորհուրդ է տրվում տեղափոխվել օդափոխվող սենյակ կամ ստվերի տակ, ջուր խմել եւ, հնարավորության դեպքում, սառը ցնցուղ ընդունել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից