Քաղաքացին նռնակներով մտել է Մալաթիայի բուքմեյքերական գրասենյակերից մեկը
Այսօր՝ օգոստոսի 20-ին, մոտ երեք ժամ առաջ, նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության գրասենյակ, տնօրինությունից մարդ պահանջել, սպառնացել, որ նռնակները կպայթեցնի, եթե իրեն ղեկավար կազմից չմոտենան։ Ստացած ահազանգից հետո ոստիկանությունը մոտեցել է, աշխատանքներ տարել քաղաքացու հետ, ինչից հետո նռնակներով գրասենյակ ներխուժած անձն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
Գրասենյակ ներխուժած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

















































