Մարտական դիրքում ինչու՞ է եղել 3 զինվոր, եթե 7 է նախատեսվում նախարարի հրամանով, որտե՞ղ են մնացած 4-ը
Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Պաշտպանության նախարարի հրամանով մարտական դիրքում հերթապահությունը իրականացվում է 7 հոգով: Կարծում եմ այս հրամանը չի փոխվել:
Կոռնիձորի դիրքում տեղի ունեցածի մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում խոսվում է երեք զոհված զինվորի մասին: Ու քանի որ պաշտպանության նախարարը մեր հարցումներին չի պատասխանում, լրատվական ծառայությունը՝ զանգերին, հաղորդագրություններին չի պատասխանում, ստիպված այստեղ եմ գրում՝ պատասխան ստանալու ակնկալիքով:
Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները:
Եվս մի հարց՝ այդ դիրքերում տեսախցիկներ տեղադրվա՞ծ են եղել, թշնամու ուղղությունը տեսանկարահանվու՞մ էր»,- գրել է Բաղդասարյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը