Ցորի զորամասից 21 անհայտ կորածներից միայն 9-ի մարմիններն ենք գտել․ ծնողները բողոքի ակցիա են անում
Անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական բողոքի ակցիան են իրականացնում։ Այս անգամ նրանք որոշել են ակցիան Ազգային անվտանգության շենքի դիմաց անել։ Մենք տեղեկացանք, որ ակցիան իրականացնում են հիմանակնում Ցորի զորամասից 21 անհայտ կորած զինծառայողների ծնողները։
Ծնողները պատմեցին, որ իրենք նույնպես մինչև այսօր մասնակցում են որոնողական աշխատանքներին, հայրերը խրամատներ են մտնում ու ԱԻՆ կամ Կարմիր խաչի աշխատակիցների հետ մասնակցում որոնողական աշխատանքներին։
«21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել, որոնցից 8-ն էլ նույնականացվել էր. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է»,- ասաց ծնողներից մեկը։

















































