Հայտնի է Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքի քննության օրը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ
Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի եւ ստորագրություն չհեռանալու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը 15:00-ին»։

















































