Թոմաս Տուխել․ «Չելսին» չորրորդն է չեմպիոնության համար պայքարում
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է թիմի հնարավորություններն Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։
«Ես կարծում եմ, որ մենք չորրորդն ենք չեմպիոնության համար պայքարում։ Մենք ֆավորիտ չենք։ Պետք է կրճատել տարբերությունն առաջին երեք թիմերից։ Անգլիայի Պրեմիեր լիգայում պայքարը շատ սուր է։ Ամեն ինչ կախված է մեզնից։
Մենք պետք է հասնենք «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթիին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Դա պետք է անել աստիճանաբար, ամեն շաբաթ։ Մենք չենք ամաչում խոսել մեր խնդիրների մասին։
Շարունակում ենք պայքարը բոլոր մրցաշարերում։ Հիմա մենք չորրորդն ենք եւ պետք է շրջանցենք մրցակիցներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Չելսին» 3։0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ Երկրորդ տուրում օգոստոսի 22-ին կհյուրընկալվի «Արսենալին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում