Դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին. Սենոր Հասրաթյան
Ադրբեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել այն ռազմաքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ադրբեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել այն ռազմաքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը: Հավատալ, որ այսօրվա մեր իշխանություններն ընդունակ են ստեղծելու նման հնարավորություն, միանշանակ, անիրատեսական է... Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին, և դա անշրջելի է... Աշխարհաքաղաքական զարգացումների արդի դինամիկան, որքան էլ ստվերային ու աննկատ, բայցևայնպես, հուշում է, որ հակառակ մեր պարտվողական իշխանությունների կողմից դրսևորվող «խաղաղապաշտ» ու անհեռատես ցանկություններին, սպասվում են կոշտ գործողություններ, որոնց շարժիչ ուժը, ինչպես միշտ, եղել, կան ու մնալու են տարածաշրջանային շահերով հետաքրքրված մեծ խաղացողները... Նրանք դա անելու են առանց մեր կարծիքը հաշվի առնելու, բայց մեր միջոցով...»,- գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը