Փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը
Օգոստոսի 16-29-ը շինաշխատանքների իրականացման պատճառով փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Որպես շրջանցիկ ճանապարհ ուղևորների համար կարող է ծառայել Վանաձոր-Ստեփանավան-Օձուն-Ալավերդի ճանապարհահատվածը։ Անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում։

















































