Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. ԱԻՆ
Օգոստոսի 13-ին, ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունից:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

















































