Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու երկարաժամկետ. Արմեն Գևորգյանի ելույթը ԱԺ-ում

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ութերորդ գումարման Ազգային ժողովի վերաբերյալ արդեն իսկ քաղաքական գնահատականների պակաս չկա։ Իմ կարծիքով այս գումարման աշխատանքից է շատ առումով կախված` արդյո՞ք Հայաստանը կշարունակի լինել լիարժեք անկախ և ինքնիշխան պետություն, թե՞ ոչ։
Ես արդեն առիթ ունեցել եմ նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դերը` օրենսդրության մշակման հարցերից մինչեւ արտաքին կապեր և լիարժեք խորհրդարանական վերահսկողություն։
Այժմ կցանկանայի ներկայացնել տարածաշրջանային համագործակցության ու եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերի առնչությամբ իմ մի քանի պատկերացումներ.

1. 44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը եւ աշխարհաքաղաքականությունը։ Պատերազմի հետեւանքները փոխել են Հայաստանի ու Արցախի տեղն ու դերը այս ճարտարապետության մեջ։ Զգալիորեն թուլացած ու անվտանգային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով՝ հայ ժողովրդին պատմականորեն վիճակված է ապրել այս հողի վրա ու այս տարածաշրջանում: Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ։ Մենք այստեղ ապրում ենք դարերով և պետք է շարունակենք ապրել և արարել։ Դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի միջավայրը նոր իրողություններից ելնելով պետք է մեր պետությունը կառուցի իր ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ։

2. Հակիրճ նշեմ, թե ինչպես եմ պատկերացնում համակեցությունը այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։
• Մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և երկարաժամկետ։
• Տարածաշրջանում զարգացման հնարավորությունները պետք է բոլորի համար լինեն շահավետ։
• Տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերը պետք է լինեն համարժեք, պատմականորեն հիմնավորված և դրական։
Մենք ինքներս պետք է պատասխանենք նաև երեք հարցի.
• Կարո՞ղ է արդյոք Հարավային Կովկասը դառնալ խաղաղության և համագործակցության գոտի։ Հնարավո՞ր է արդյոք այս տարածաշրջանը դարձնել ընդհանուր տնտեսական շուկա։
• Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հանդես գալ տարածաշրջանային համագործակցության նոր նախագծերի նախաձեռնությամբ։
• Ունի՞ Հայաստանը բավարար հնարավորություններ՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու համար։
Այս հարցերի բոլոր պատասխանները պետք է պարունակեն երեք կոմպոնենտ՝ պրագմատիզմ, հայրենիքի զգացողություն և պատասխանատվություն։

3. Սա Կովկասն է․ այստեղ կարելի է փիլիսոփայել ազատականության, բաց լինելու, կյանքի նոր իմաստի ու տիեզերքի մասին։ Սակայն պետությունների միջեւ հարաբերությունները կառուցվում են ուժի, ազգային տնտեսության ու արտադրողի պաշտպանության խիստ կանոնների վրա։ Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո` բացելու տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։ Եթե ներկայումս առկա միտումները շարունակվեն ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր: Այսպիսին է իրականությունը, որը մեզ համար ձևավորում է նոր, երկարաժամկետ ռիսկեր։ Այս իրականությունը էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց և թափանցիկ, և, օրինակ, պետք է պարզ դառնա՝ արդյո՞ք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ կան դեռեւս չհրապարկված պարտավորություններ կամ խոստումներ։

4. Տեսանելի է, որ այդ թվում նաեւ Հայաստանի գործող իշխանությունների մասնակցությամբ որոշում է կայացված տարածաշրջանում ապաշրջափակել բոլոր տնտեսական կոմունիկացիաները։ Նույնիսկ այդ իրողության պայմաններում կարող ենք փորձել ձեւավորել Հայաստանի ու Արցախի շահերի համար նպաստավոր օրակարգ․ օրինակ՝ խնդիր դնենք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր։ Եթե վերոնշյալի շուրջ գործող իշխանությունները արդեն իսկ ունեն պարտավորություններ ու գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է օգտագործել առկա ողջ գործիքակազմը այդ գործընթացի հետեւանքները մեղմելու և հայ ժողովրդի համար ավելի բարենպաստ դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վտանգավոր միտումները կանխելու համար:
Պատմական հնարավորություն կա՝ մաս դառնալ, այսպես կոչված, Հյուսիս-Հարավ հաղորդակցման միջանցքին: Քաջարանի թունելի կառուցում։ Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատված։ Վերջապես անհրաժեշտ է ուժերի լարումով անցնել գործնական քայլերի ու ակտիվացնել Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմի գործնականացմանը։ Հատկապես Սյունիքի մարզում այս ծրագրի գործնական մեկնարկը ուժեղ ուղերձ է լինելու առ այն, որ Հայաստանը իր տարածքների տերն է։
Նման բոլոր գաղափարները հարկավոր է անպայման տեղավորել գլոբալ համագործակցության և աշխարհում առևտրային գործընկերության զարգացման Չինաստանի կառավարության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներում։
Դրա հետ միաժամանակ Հայաստանը կարող է և պետք է աջակցի հաղորդակցության զարգացման բոլոր նախագծերին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում ապրանքաշրջանառությանը։ Օրինակ՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև թունելի շինարարությունը՝ ձմեռվա եղանակին տրանսպորտային հաղորդակցության անխափանությունն ապահովելու նպատակով։
Պետք է շարունակել աշխատանքը Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ: Արդիականացնել գործողները և կառուցել նոր էլեկտրամատակարարման գծեր, նոր գազամուղեր, առավելագույնս ներդաշնակեցնել մեր երկրների էներգետիկ համակարգերի աշխատանքը։ Հայաստանում արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիան այս միջանցքով արտահանել տարածաշրջանի այլ երկրներ: Այս համատեքստում վերադառնալ էլեկտրաէներգիայի գեներացման գործող աղբյուրների արդիականացման և նոր աղբյուրների ստեղծման թեմային։
Բացի այդ, մենք պետք է հանդես գանք տարածաշրջանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման համար նոր հնարավորությունների նախաձեռնությամբ։ Վրաստան-Հայաստան-Իրան՝ կապի նոր մայրուղիներ ստեղծելու և եղածներն ընդլայնելու, ինչն անկասկած կմեծացնի մեր երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման հնարավորությունները: Կարելի է մտածել այն մասին, թե ինչպես տարածաշրջանում համագործակցության թվային նոր հարթակ ձևավորել։

5. Մեր պատկերացմամբ` Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են ունենալ ռազմավարական դաշնակցային նշանակություն։ Տեսանելի որոշակի անվստահության մթնոլորտը երկկողմ հարաբերություններում, որը երբեմն դառնում է լարվածության պատճառ, պետք է հաղթահարվի նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շնորհիվ։ Ռուսաստանը ԵԱՏՄ տարածքի առաջատար պետությունն է եւ մեր ռազմավարական դաշնակիցը, ում հետ ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք բարձրացնել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության արդյունավետությունը։

6. Խոսելով ԵԱՏՄ-ի մասին, իմ կարծիքով, հանձնաժողովի առաջիկա աշխատանքը պետք է կենտրոնանա երեք հարցերի շուրջ. նախ պետք է վերհիշել մեր ակնկալիքները այս ինտեգրացիոն կազմակերպությունից և գնահատել ձեռքբերումները, ապա` վերլուծել առկա բացերը եւ խնդիրները, վերջին տարիներին արված աշխատանքի ծավալները ու արդյունքները։ Առաջնային այս աշխատանքի ավարտին մենք կկարողանանք տարբեր հանգամանքների համադրմամբ հասկանալ ներկա հնարավորությունները ու ուրվագծել հեռանկարանային ուղղությունները։

7. Եվրասիական ինտեգրման ուղղությամբ տնտեսական հարաբերությունները պետք է ունենան քաղաքացիների համար տեսանելի և շոշափելի արդյունքներ։ Այսօր կցանկանայի հիշատակել մի քանի ուղղություն, որոնցով մեծածավալ անելիք եմ տեսնում նոր կարգավորումների առումով.
7.1 Դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ անդամ-երկրներ մեկնող աշխատանքային միգրանտների համար միգրացիոն կանոնակարգերի պարզեցում ու աշխատանքային իրավունքների պաշտպանություն։
7.2 Վերին Լարսի մաքսային անցակետով Հայաստանից դեպի ԵԱՏՄ տարածք մատակարարվող ապրանքների համար «կանաչ միջանցքի» լիարժեք գործունեություն: Այս խնդրի լուծումը հնարավոր է՝ այդ թվում Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրամիջոցների վրա էլեկտրոնային կնիքներ տեղադրելու նախագծի իրականացման միջոցով: Փաստացի, հայկական ապրանքների համար ապրանքների անարգել տեղաշարժի իրավունքը լիովին չի իրացվում, քանի որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Միության այլ երկրների հետ, իսկ տարանցիկ մաքսային հայտարարագրի առկայությունը իրավունք է տալիս հայկական տրանսպորտային միջոցների և ապրանքների նկատմամբ կիրառել մաքսային ստուգման գրեթե բոլոր ընթացակարգերը, ինչը հանգեցնում է հայ արտադրողների ծախսերի զգալի աճի:
7.3 Ավելացված արժեքի հարկով կրկնակի հարկման խնդրի լուծում, հատկապես փոքր և միջին բիզնեսի համար: Խնդիրը նրանում է, որ հաճախ ռուսական ընկերությունները փոքր ծավալի մատակարարումների դեպքում հրաժարվում են հայկական ընկերություններին արտահանման ԱԱՀ «0» դրույքաչափ տրամադրել, և արդյունքում հայկական կազմակերպությունները ԱԱՀ են վճարում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։
7.4 Հայկական արտահանողների համար խոչընդոտների նվազեցում, հատկապես ԵԱՏՄ պետություններում պետական ​​գնումներին նրանց մասնակցության և պետական ​​կորպորացիաների գնումներին նրանց հասանելիության տեսանկյունից:
7.5 ՌԴ-ը ակտիվորեն ներդնում է թվային նշագրման (պիտակավորման) համակարգ՝ ապրանքների լայն տեսականու համար: Հայաստանը պետք է արագացված տեմպերով ստեղծի նշագրման (պիտակավորման) սեփական էլեկտրոնային համակարգը՝ ներդաշնակեցված այլ երկրների համակարգերի հետ․ նման ներդաշնակեցումը մեր արտահանողներին թույլ կտա, ունենալով ազգային նշագրեր, իրենց ապրանքներն ազատորեն վաճառել եվրասիական շուկայում:

8. Միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ․
8.1 ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը գրանցել է դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման զգալի աճ: Այժմ խնդիրը Միությանը անդամակցության երկարաժամկետ արդյունքների ձևակերպումն է, այդ թվում՝ Միության երկրներից ներդրումների ներգրավումը․ հիմնականում, խոսքը Ռուսաստանի մասին է: Ռուսաստանի արտահանման կենտրոնը հսկայական ներուժ և ռեսուրսներ ունի․ մենք կարող ենք համագործակցել վերջինիս հետ համատեղ արտահանման կազմակերպման, ինչպես նաև Ռուսաստանից արտոնյալ պայմաններով հումքի և սարքավորումների արտահանման ուղղությամբ (օրինակ արտոնյալ վարկավորում)։
8.2 Էներգակիռների ընդհանրական շուկայի չկարգավորված խնդիրները, հատկապես անդամ պետությունների միջև գնային քաղաքականության մասով:
8.3 Արդյունաբերական համագործակցության համար իրական մեխանիզմների ստեղծում և հայկական ձեռնարկությունների նախապատրաստում` Ռուսաստանի Դաշնությունից մեծ պատվերների կատարման նպատակով (կոշիկի, սննդի, տեքստիլ արդյունաբերություն) և դրանց ստացման շուրջ բանակցությունների վարում:
8.4 Իրանի և Սինգապուրի հետ համաձայնագրերի հնարավոր օգուտների նյութականացում։ Սինգապուրի հետ համագործակցության խորացում գիտա-տեխնիկական ոլորտում, Իրանի հետ Հայաստանից արտահանման լրացուցիչ քվոտաների ստացում։
8.5 Իրացնել մեծ եվրասիական համագործակցության ներուժը, որում Հայաստանը հետաքրքրված է ՝ ԲՐԻԿՍ-ի և ԱՍԵԱՆ-ի շուկաներ դուրս գալու, ԵԱՏՄ-ն «Գոտի և ճանապարհ» ծրագրի հետ համադրելու տեսանկյունից․ դրա համար մենք պետք է ավելի ակտիվորեն բացահայտենք և առաջ մղենք Հայաստանի՝ որպես ապրանքների արտահանողի և տեխնոլոգիաների ներմուծողի շահերն այս երկրներում։ Պետք է փորձենք ընդհանուր եզրեր գտնել այլ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Շանհայան համագործակցության կազմակերպությունը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը։
8.6 Թվայնացման հարցն առանցքային է․ փորձագետների կարծիքով, մենք Ռուսաստանից ու Ղազախստանից առնվազն 5 տարով հետ ենք մնում՝ հատկապես պետական ծառայությունների մատուցման և միջգերատեսչական համագործակցության համակարգի ստեղծման տեսանկյունից։ Սա էապես խոչընդոտում է ինտեգրմանը, միջպետական ​​փաստաթղթաշրջանառությանը, սակայն խնդիրը ավելի շատ մեր երկրում է:

9. Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին Թուրքիան վարում է ոչ կառուցողական քաղաքականություն, որն իհարկե նոր հանգրվանի է հասել 44-օրյա պետարազմի արդյունքներով: Կարելի է ենթադրել, որ հաջորդիվ Թուրքիան փորձ է անելու տարածվել ի հաշիվ ԱՊՀ անդամ թյուրքական պետությունների` ձեւավորելով ինչպես հակառուսական, այնպես էլ հակահայկական դաշինքներ։
Մենք պետք է սթափ և համարժեք գնահատենք երկրում թուրքական կապիտալի հնարավոր ընդլայնման նպատակահարմարությունն ու ռիսկերը ազգային անվտանգության տեսանկյունից: Մենք պետք է ունենանք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ մեր սեփական պրագմատիկ օրակարգը՝ հիմնված հայության անցյալ և ապագա սերունդների առաջ պատասխանատվության անկեղծ զգացման վրա։ Այս իրավիճակում ավելի արժանապատիվ և ազնիվ կլինի խոսել այն ծրագրերի շարքի մասին, որոնք կողմերի համար հավասարապես կարևոր են․
​- Տրանսպորտային սխեմաների վերականգնում, որոնք գործում էին նախքան 1993թ-ին հայ-թուրքական պետական սահմանի փակումը:
​- Էներգետիկ համագործակցության հարցերը․ մեզ համար դա առաջին հերթին ավելցուկային էլեկտրաէներգիան արտահանելու և որպես հետևանք բոլոր գոյություն ունեցող գեներացիոն հզորությունները գործարկելու ու նորերը կառուցելու հնարավորությունն է։
- ​Սահմանային ջրային ռեսուրսների շուրջ համագործակցության հարցերը, այդ թվում` հայ-թուրքական պետական ​​սահմանագծի երկայնքով նոր ջրամբարների կառուցման վերաբերյալ, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Արարատյան դաշտավայրը անխափան ոռոգման ջրով ապահովելու համար:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման համատեքստում նպատակահարմար է ավելի ինտենսիվորեն դիտարկենք հյուսիսային ուղղությամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը․ Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս։ Հայաստանի համար դա նշանակում է նոր հնարավորություններ․ հին ճյուղի վերականգնում, Դիլիջանից Վանաձոր նոր ճյուղի կառուցում, Երևան-Դիլիջան ճյուղի արդիականացում։ Նման նախագիծը կհանգեցնի Զվարթնոց օդանավակայանի համալիրի զարգացման նոր փուլի աշխատանքների մեկնարկին, այդ թվում` Երևան-Զվարթնոց-Էջմիածին երկաթուղու ուղևորային ճյուղի կառուցմանը: Դա կբերի նաև օդանավակայանի շուրջ նոր հասարակական-արտադրական ենթակառուցվածքների ձևավորմանը։ Իսկ դա Հայաստանը Եվրոպայից դեպի Ասիայի երկրներ, օրինակ ՝ Հնդկաստան և Չինաստան, ապրանքների և ուղևորների տարանցման տարածաշրջանային օդային հանգույց դարձնելու հեռանկար կբացի: Այս համատեքստում Երևանը կարելի է դիտարկել նաև որպես պոտենցիալ հանգուցային կետ մի շարք արաբական ավիաընկերությունների կողմից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։
Մենք պետք է ինտենսիվորեն խթանենք արաբական երկրների հետ ակտիվ առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարը. Ծոցի երկրները՝ ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, ինչպես նաև՝ Եգիպտոս, Սիրիա, Իրաք։ Մեզ համար շահավետ է, որ Ծոցում կառուցվող համաարաբական երկաթուղու ճյուղերը Իրաքի և Իրանի տարածքով հասնեն Հայաստանի սահմաններին։

10. Ադրբեջանի հետ կապված առկա են դեռեւս անհաղթահարելի այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են հայ գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց առկայությունը այդ երկրում եւ նրանց նկատմամբ բռնությունները, մայիսի 12-ից ի վեր Հայաստանի սահմանային որոշ շրջանների շարունակական օկուպացիան, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, Հայաստանի տարածքների նկատմամբ անթաքույց նկրտումները եւ այլն։
Այս ամենով հանդերձ, մեր արտաքին քաղաքական օրակարգը սահմանելիս հարկավոր է հասկանալ, որ.

11. Հայ հասարակության մի զգալի մասը սկսում է ընտելանալ այն իրողությանը, որ իր փոխարեն ինչ-որ մեկը պետք է լուծի իր խնդիրները, պաշտպանի իր Հայրենիքը, իր փոխարեն որոշի իր պետության սահմանները և պաշտպանի դրանք։ Պետք է հասկանանք և հստակ գիտակցենք, որ մեր ավանդական դաշնակիցները մեզ պաշտպանելու անսահմանափակ ռեսուրսներ չունեն, նրանք այս տարածաշրջանում ունեն սեփական ազգային շահերը և դրանք եթե անգամ սկվում են Հայաստանում, բայց չեն վերջանում այստեղ։

12. Ռուսաստանը ելնելու է այն իրողությունից, որ մեր երկրում ձևավորվել և շարունակում է գործել հասարակական-քաղաքական կազմակերպությունների և ԶԼՄ-ների բավականին կուռ արևմտամետ ցանց, որն իր բնույթից և ֆինանսական աղբյուրներից ելնելով վարելու է հակառուսական քաղաքականություն:

13. Նոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծեր (գազամուղներ, նավթամուղներ, երկաթուղիներ և այլն) ի հայտ չեն գա․ դժվար թե թյուրքական կոալիցիան ցանկանա, որպեսզի հայկական բյուջեն լրացուցիչ եկամուտներ ստանա։ Մեզ առաջարկելու են միայն այն նախագծերը, որոնք առաջին հերթին ձեռնտու են թուրքերին, օրինակ Սյունիքի տարածքով միջանցքների տրամադրումը՝ վերջիններիս տրանսպորտային հաղորդակցությունը հեշտացնելու նպատակով։

Ամփոփելով վերոնշյալը, իմ պատկերացմամբ, այս հանձնաժողովի աշխատանքի առանցքում պետք է լինի տարածաշրջանային ու եվրասիական երկրների հետ կապերի ակտիվացումը, համագործակցության նոր հեռանկարների բացահայտումը և մեր պետական, ազգային շահերի հետևողական պաշտպանությունը, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացումը: