ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,9 մլն դրամ կփոխանցվի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,9 մլն դրամ կփձոխանցվի ՍԴ աշխատակազմին՝ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծը ներառված է կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի օրակարգում՝ որպես չզեկուչցվող հարց:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2021թ. հունիսի 11-ի ՎԴ/9375/05/18 որոշմամբ մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601,943.0 դրամի չափով: Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 16.9 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեով ՀՀ սահմանադրական դատարանին հատկացված միջոցների հաշվին նշված գումարի վճարումը կատարելու անհնարինության պատճառով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին` նշված գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2020թ ԱԺ-ի կողմից հակասահմանադրական ճանապարհով օրենսդրական փոփոխությունների հետևանքով ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ Հրայր Թովմասյանը դադարել է պաշտոնավարել՝ որպես ՍԴ նախագահ:

















































