Բանակում սոված կամ կուշտ մնալու ձեր թեմաները միտումնավոր եք ամեն անգամ տեղեկատվական դաշտ նետում
Քանի որ բանակում սոված լինել-չլինելու թեման եք գցել, որպեսզի այլ , առավել կարևոր հարցերից շեղեք հանրությանը (ծանոթ ձեռագիր է) , մի բան էլ ես ասեմ, առանց շեղվելու այսօրվա մարտահրավերներից։
Ինքս ծառայել եմ Սանասարում (ոմանց համար այդպես էլ մնաց Կուբաթլու):
Եղել եմ առաջին զինվորը նոր կազմավորվող զորամասի։
Նոր զորամաս ավերակների վրա, առանց ենթակառուցվածքների, առանց հոսանքի, կապի միջոցների, այսինքն նոր կազմավորվող բանակին յուրահատուկ դժվարություններով և խնդիրներով։
Բանակի տված սնունդը սահմանափակ էր, ինչպես նաև հիգենիայի պարագաները, դե զինվորական հագուստն էլ այն չէր։ Բայց , նորից եմ կրկնում, սա յուրահատուկ էր նոր ձևավորվող բանակին։ Լավ, ենթադրենք սոված ենք մնացել այդ ժամանակ, լավ, ենթադրենք, զինվորական հագուստի հետ խնդիր ենք ունեցել, բայց հեչ համեմատելու չի այդ շրջանը այս շրջանի հետ, քանի որ բանակը դեռևս գտնվում էր սաղմային փուլում, դեռևս ձևավորման փուլում, դեռևս ճանապարհ էր անցնում, որպեսզի կայանա, որպեսզի լինի համահունչ աշխատող համակարգ։
Բանակում սոված կամ կուշտ մնալու ձեր թեմաները միտումնավոր եք ամեն անգամ տեղեկատվական դաշտ նետում, որպեսզի առաջնային ու կարևոր թեմաները ստորադասեք նոր-նոր ձևավորվող, սաղմային փուլում գտնվող բանակներին յուրահատուկ խնդիրներին․․․
Ցավոք, այս թեման շատերն են կուլ տալիս ու մտնում քննարկումների մեջ՝ դուրս թողնելով Երասխը, Վերին Շորժան, Սև Լիճը, Հադրութը, Շուշին և մնացած բոլորը․․․


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը