Մեսին Instagram-ում հետևորդների թվով շրջանցել է Քիմ Քարդաշյանին
Կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսին դարձել է Instagram-ում երկրորդ ամենաշատ հետևորդ ունեցող աստղը: Նրա հետևորդների թիվը հասել է 245 միլիոնի:
Արգենտինացի հարձակվողը շրջանցել է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որն Instagram-ում ունի 243 միլիոն հետևորդ:
Այդ ցուցանիշով Մեսիին ու Քարդաշյանին գերազանցում է միայն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: 36-ամյա ֆուտբոլիստն Instagram-ում ունի 325 միլիոն հետևորդ:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին օգոստոսի 10-ին կժամանի Փարիզ և բուժզննում կանցնի ֆրանսիական ՊՍԺ-ում: Նա ՊՍԺ-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Փարիզյան ակումբում 34-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում