Ինչո՞վ է վեյփը վտանգավոր չծխողների համար
Վեյփինգը վտանգավոր է ոչ միայն ծխող անձի, այլեւ շրջապատի համար. Նույնիսկ 30 րոպե տեւող վեյփինգի սեանսը կարող է լուրջ վնաս հասցնել չծխողներին՝ նրանց մոտ օքսիդատիվ սթրես առաջացնելով: Այս մասին զգուշացնում են Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Նրանք նոր հետազոտության արդյունքները հրապարակել են JAMA Pediatrics ամսագրում:
Ինչպես նշում է MedicalXpress-ը, հետազոտությանը մասնակցել է 21-ից 33 տարեկան 32 կամավոր, որոնք բաժանվել են երեք խմբի՝ 11 չծխող, 9 կանոնավոր ծխող եւ 12 կանոնավոր կերպով էլեկտրոնային ծխախոտ օգտագործող: Գիտնականները վերլուծել են օքսիդատիվ սթրեսի մակարդակն իմունային բջիջների վրա, որոնք հավաքվել են մասնակիցներից 30 րոպե տեւողությամբ վեյփինգի սեանսից հետո:
Հետազոտությունը պարզել է, որ չծխողները 2-4 անգամ ավելի բարձր օքսիդատիվ սթրես են ունեցել վեյփինգից հետո, քան դրանից առաջ: Գիտնականները նաեւ նկատել են, որ նույն 30 րոպեանոց ազդեցությունը չի մեծացնում օքսիդատիվ սթրեսը սովորական ծխախոտ ծխողների եւ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների մոտ:
Գիտնականների խոսքով՝ չնայած կարծիք կա, որ էլեկտրոնային ծխախոտներն ավելի անվտանգ են, քան ծխախոտը, սակայն, գիտնականների կարծիքով, արդյունքները հստակ ցույց են տալիս, որ վեյփինգի անվտանգ մակարդակ չկա:
Նշենք, որ օքսիդատիվ սթրեսն առաջանում է ազատ ռադիկալների եւ հակաօքսիդանտների անհավասարակշռությունից: Այն կարող է կարեւոր դեր խաղալ տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային, թոքային եւ նյարդաբանական, ինչպես նաեւ քաղցկեղի առաջացման գործում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ