Իբրահիմովիչի վերադարձը ձգձգվում է
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի նոր մրցաշրջանի սկզբնամասը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
39-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո: Նա ծրագրում էր մասնակցել «Սամպդորիայի» դեմ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղին (օգոստոսի 23-ին), սակայն կա վնասվածքը կրկնվելու վտանգ: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին՝ ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է 27 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Վնասվածքի պատճառով նա չկարողացավ Շվեդիայի հավաքականին օգնել Եվրո-2020-ում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում