Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Կարծիք

Մարդը ձախողակ է համարում մի գործչի, ով ողջ կյանքում չի պարտվել

Պատմաբան Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մեր փիլիսոփայության դասախոսներից մեկն իր դասախոսություններից մեկում մի շատախոս, ինքնահավան ու անգրագետ ուսանողի մի անգամ ասաց՝ քո չիմացությունների սահմանագիծն այնքան մեծ է, որ դու արդեն չգիտես էլ, թե որքան բան կա, որոնք դու չգիտես, արդյունքում՝ քեզ թվում է, թե դու ամեն ինչ գիտես, որն էլ քո այդ ամբարտավան պահվածքի հիմքում է։

Նիկոլածին պատգամավոր Վաղարշակ Հակոբյան. մի մեծամիտ ու ամբարտավան «գործիչ», ում քաղաքական և ընդհանրապես կենսագրության մեջ նշված է, ուշադրություն, սփյուռքի նախարարի օգնական՝ ընդամենը մի քանի ամիս և… ընտրվել է պատգամավոր։ Այսքանը։ Վերջ։

Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ կյանքում զենքի երես չտեսած, բանակում չծառայած ու Արցախի տեղը հավանաբար վերջերս իմացած այս «գործիչը» ԱԺ ամբիոնից երկար ֊ բարակ դասեր էր տալիս Շուշին ազատագրող և հայոց նորանկախ հանրապետությունների բանակաշինության հիմքերում գտնվող գեներալ Սեյրան Օհանյանին՝ տարբեր տեսակի հորդորների տարափ տեղալով նրա ուղղությամբ։ Բայց դա դեռ սկիզբն էր։

Պարզվում է՝ սույն սուբյեկտը ամբարտավանությունից զատ նաև մարտնչող ցինիզմի մեջ է փայլում և, ոչ ավել, ոչ պակաս, ողջ կյանքում ձախողակ ու «քաղաքական դիակ է համարում Վազգեն Մանուկյանին։

Այո, մի զարմացեք, մարդ, ով քայլիստների հետ շփվելու հանգամանքների բերմամբ մի քանի ամիս սփյուռքի նախարարի խորհրդական է «դասավորվել», իսկ հետո երկու տարի պատգամավորական կոճակը սեղմելով, իսկ վերջին փուլում էլ՝ թիվ մեկ հողատուին պաշտպանելով, հարկատուներից ռոճիկ է ստացել և ճոխ պարգևավճարներ, հավակնում է ոտք մեկնել հայ քաղաքական մտքի ու դաշտի հսկաներից մեկի հետ։

Մարդ, ում իշխանությունը պետությունը տանում է կազմալուծման, ամենացինիկ կերպով վիրավորում է այդ նույն հանրապետության կազմավորման և կայացման հիմքերում գտնվող գործչին։

Մարդը ձախողակ է համարում ՀՀ պաշտպանության նախարար և ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավար Վազգեն Մանուկյանին, ում օրոք ազատագարվել են, ուշադրություն, Քարվաճառի, Մարտակերտի, Ակնայի (Աղդամի), Սանասարի (Կուբաթլիի) շրջանները։ Ավելին, ինչպես գիտեք, ճակատագրի բերմամբ հենց Վաղարշակ Հակոբյանի «հաջողակների» խունտան մի քանի օրում առանց կրակոցի հանձնեց այդ նույն շրջանները, իսկ Մարտակերտի շրջանում ստեղծեց կեցության ամենածանրագույն պայմանները։

Մարդը ձախողակ է համարում մի գործչի, ով ողջ կյանքում չի պարտվել, տարել է և’ ռազմական, և’ քաղաքական հաղթանակներ, ով հաղթել է 1996 թ. նախագահական ընտրություններում, և որը նրա ձեռքից խլել է հենց Վաղարշակ Հակոբյանի քաղաքական հոր՝ Նիկոլի հոգևոր հայրը՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը։

Մարդը ձախողակ է համարում մի գործչի, ում գործունեությունն ընկած է նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակաշինության հիմքերում, և, որի աչքի առաջ այսօր Վաղարշակ Հակոբյանի խունտան ոչնչացնում է բանակը՝ սահմանների պաշտպանության գործը հանձնելով ռուսական զորամիավորներին։

Այսքանից հետո՝ վաղարշակհակոբյանիկները հաջողակ են, իսկ Վազգեն Մանուկյանը՝ ձախողակ։ Տեր, ողորմեա սրանց…

Պարզորոշ է՝ անդաստիարակությունը, ցինիզմն ու փաստերը գլխիվայր շուռ տալու արվեստն ընկած է Նիկոլի իշխանության հիմքում, ավելին, այդ իշխանության գոյության ուղղակի նախապայմանն է, և այս աքսիոմատիկ ճշմարտությունը չեմ էլ ցանկանում քննարկել։

Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում՝ հայոց պետականությունը մինչև որքա՞ն է ի զորու դիմակայելու այսպիսի անդաստիարակությամբ պայմանավորված անկմանը»։