Եղունգների գույնի փոփոխությունը կարող է վկայել սրտի հետ կապված խնդիրների մասին
Սրտի կանգային անվարարությունը (ՍԿԱ) այդքան էլ տարածված չէ, բայց շատ վտանգավոր հիվանդություն է: Հիվանդների կեսը մահանում է ախտորոշումից հետո 5 տարվա ընթացքում, եւ միայն մոտ 30 տոկոսն է հիվանդությամբ ապրում ավելի քան 10 տարի:
Սրտի կանգային անբավարարությունը զարգանում է, երբ սրտի փորոքների խցիկները չեն կարողանում արյունը մղել, ինչպես նախկինում: Սովորաբար դա տեղի է ունենում սրտի մկանների առաձգականության կորստի կամ ուղեկցող հիվանդության պատճառով:
Չնայած հեւոցը եւ սրտի կծկումների հաճախության փոփոխությունը ՍԿԱ-ի ամենատարածված ախտանիշներն է համարվորմ՝ կա շատ ավելի քիչ հայտնի ախտանիշ՝ եղունգների փոփոխությունը: Խոսքը մի վիճակի մասին է, որը հայտնի է որպես Թերիի եղունգներ: Եղունգի մեծ մասը դառնում է գունատ սպիտակ, իսկ ծայրին վարդագույն շերտ է հայտնվում:
Ըստ Indian Journal of Dermatology ամսագրում հրապարակված հետազոտության՝ եղունգների գունաթափումը կարող է առաջանալ արյան մատակարարման նվազման հետեւանքով սրտի կողմից արդյունավետորեն արյուն մղելու անկարողության, ինչպես նաեւ շարակցական հյուսվածքի գերաճի արդյունքում: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել եղունգների հետ կապված խնդիրները եւ ցանկացած տարօրինակություն նկատելու դեպքում խորհրդակցել մասնագետների հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից