Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Դատախազությունն իր համար խայտառակ հետևություններ պիտի անի․ Հայկ Ալումյան

Օրերս գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում նշում էր թե Վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջովին ընդունել է գլխավոր դատախազի հիմնավորումները։ Այսինքն՝ դատախազությունը, այն բանից հետո, երբ ՍԴ-ն հակասահամանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքը 300․1 հոդվածով, հետին թվով հայտարարություն է տարածել՝ ասելով, որ իրենք ճիշտ էին, երբ ուզում էին, որ Քոչարյանը մնա կալանքի տակ․

«ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված  վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը: 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 18.06.2020թ. վերոնշյալ որոշմամբ բավարարել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը, մասնակիորեն բեկանել և փոփոխել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը, և, վերացնելով Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել գրավը՝ 2մլրդ դրամի չափով: 

ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի այդ որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պատշաճ վարքագիծը: 

Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ռ. Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ի մասով մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ենթադրյալ հանցավոր արարքները հանցակիցների ներգրավմամբ կատարելը, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ և ամբաստանյալից գտնվում էին ծառայողական կախվածության մեջ, դատավարության մասնակիցների աննախադեպ մեծ  քանակը, ինչպես նաև ի սկզբանե ենթադրյալ հանցավոր արարքները դրանք թաքցնելուն ուղղված գործողություններով զուգակցելը և գործի բուն քննության ընթացքում նույնպես դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու մասին վկայող տվյալների առկայությունն առանցքային նշանակություն ունեն և հանդիսանում են այնպիսի գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը հատկապես դատավարության տվյալ պահին, երբ գործը դատաքննության փուլ դեռևս չէր անցել և որևէ ապացույց դեռևս չէր հետազոտվել: 

Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել: 

Այս իմաստով հատկանշական է ՀՀ դատախազության կողմից մշտապես արտահայտված դիրքորոշումից բխող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիտարկումը, որ Ռ. Քոչարյանին մեղսագրվել են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ, գործի հետ առնչություն ունեցող անձինք ամբաստանյալից գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ, իսկ նրանց մի մասն էլ անցնում են գործով որպես ամբաստանյալի հանցակիցներ: Հետևաբար, ըստ Վճռաբեկ դատարանի, Ռ. Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին: 

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ փաստական հանգամանքների պայմաններում գրավը չէր կարող լինել ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը զսպելու արդյունավետ միջոց: 

Չնայած այս և այլ իրավական հետևություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ  մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, միայն այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է: 

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ նաև մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով»,- ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Թեմայի առնչությամբ hraparak.am-ը զրուցել է Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ հասկանանք դատախազության հաղորդագրությունից, ի՞նչ իմաստ ունի նման հաղորդագրություն տարածելը, երբ այդ մեղադրանքը այլևս գոյություն չունի․          

«Գիտե՞ք՝ դատախազությունը պետք է ճիշտ հակառակ բանի մասին մտածի։ Ի՞նչ է հետևում Վճռաբեկ դատարանի որոշումից իրականում․ Վճռաբեկ դատարանն ասում է հետևյալը, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ էր արել, որ կալանքը թողել էր անփոփոխ, բայց քանի որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է, ուստի կալանք պիտի չլինի, գրավը բավարար խափանման միջոց է, քանի որ մեղադրանքներից մեկը՝ 300․1 հոդվածը, հակասահմանադրական է։ Հիմա եթե վերլուծենք Վճռաբեկ դատարանի այդ պատճառաբանությունը, ուրիշ պատճառաբանություն, ըստ էության, չի բերվում, ապա ստացվում է հետևյալը․ քանի որ պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ կար հակասահմանադրական մեղադրանք, ուստի նա պահվում էր կալանքի տակ, բայց քանի որ այդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, ուստի կալանք պիտի չկիրառվի նրա նկատմամբ։ Ստացվեց, որ պարոն Քոչարյանը շատ երկար ժամանակ կալանքի տակ է պահվել ընդամենը մի պատճառով, որ իր մեղադրանքի մեջ եղել է 300․1 հոդվածը, որն հակասահմանադրական է, այսինքն՝ սկզբնական փուլում միայն այդ մեղադրանքն էր, իսկ հետագայում էլ երբ կաշառքի մեղադրանքը առաջադրվեց, ապա բոլոր դեպքերում պիտի չկալանավորվեր, եթե այդ հակասահմանադրական մեղադրանքը չլիներ։

Հիմա այս ամենից ի՞նչ եզրակացություն կարելի է անել․ հակասահամանադրական մեղադրանքի հետևանքով մարդը բավականին երկար ժամանակ պահվել է կալանքի տակ, հիմա դատախազությունը սրանից գո՞հ պիտի մնա, թե՞, օրինակ, պիտի ծառայողական քննություն անցկացնի և պատժի բոլոր նրանց, ովքեր որ այս իրավիճակը հանդուժել են։ Նախաքննության նկատմամաբ վերահսկողություն իրականացնելիս և նաև դատարանում մեղադրանքը պաշտպանելիս դատախազները հանդուժել են այդ իրավիճակը, որչ պարոն Քոչարյանը մեղադրվել է հակասահմանադրական հոդվածով և հենց այդ պատճառով էլ գտնվել է կալանքի տակ։ Հիմա դատախազությունը սրա հիման վրա ի՞նչ պիտի եզրակացնի, որ իր մոտ ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ հակառակը։ Դատախազությունը իր համար խայտառակ հետևություններ պիտի անի»,- ասաց Ալումյանը։

Հաշվի առնելով, որ հիմնավորումների հեղինակը գլխավոր դատախազն է, նրա նկատմա՞մբ պիտի ծառայողական քննություն իրականացվի՝ հարցրինք Ալումյանին․

«Այդպիսի հույսերը շատ պատրանքային կլինեին, որպեսզի դատախազությունը գլխավոր դատախազի նկատմամբ ինչ-որ վարույթ սկսեր և այլն, դա դժվար լինի, բայց, համենայնդեպս, գոնե պիտի լռեին , որովհետև միակ բանը, որ կարելի էր այս ամենի հետևանքով եզրակացնել, որ դատախազության կոպտագույն սխալի հետևանքով անձը երկար ժամանակ գտնվել է կալանքի տակ»,- պատասխանեց փաստաբանը։