Աջափնյակի փոխթաղապետը ծեծի է ենթարկվել․ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները
Աջափնյակի փոխթաղապետ Արտակ Հակոբյանը օգոստոսի 2-ին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ իրեն ծեծի են ենթարկել եւ պատճառել մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ Արտակ Հակոբյանի հաղորդման՝ իրեն մեկ հոգի է հարվածներ հասցրել։

















































