Տոկիո-2020․ Էլսայեդը պարտվեց, Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից
Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդին 6։7 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Պարվիզ Նասիբովին։
Դրա հետեւանքով բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից զրկվեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը, որը քառորդ եզրափակիչում անարդար մրցավարության հետեւանքով պարտվել էր Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդին՝ 7։7։
Կարեն Ասլանյանը Տոկիոյում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։ Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։
17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո-2020-ում մրցելույթներն ավարտել են նաեւ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանն ու Արման Դարչինյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, եռացատկորդ Լեւոն Աղասյանը:
Օլիմպիական բրոնզե մեդալով պայքարը Տոկիո-2020-ում ավարտել է սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Օգոստոսի 3-ին Հայաստանի երրորդ մեդալն ապահովեց բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Գյումրեցի բռնցքամարտիկը շարունակում է պայքարը ոսկե մեդալի համար:
Այսօր հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշայինների եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարի նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ փորձելով կրկնել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հաջողությունը:
Ծանրամարտի մրցաշարում 109 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալի համար կպայքարի նաեւ Ռիո-2016 փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար կպայքարի Կարապետ Չալյանը, որի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում