Ավագանու անդամին դանակի 11 հարված են հասցրել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող իր տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձը)»,- նշեց Թադևոսյանը:

















































