«Առաջին պաշտոնական կեղծիքը ութերորդ գումարման Ազգային ժողովում». Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը, որով վարչապետի պաշտոնում առաջադրվել ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ութերորդ գումարման Ազգային ժողովը իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10․00-ից։
Այդ պահին է հայտարարվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գոյության մասին։ Տվյալ պահին խմբակցության բոլոր պատգամավորները գտնվել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում, հետևաբար հարց է առաջանում, թե ե՞րբ է տեղի ունեցել խմբակցության նիստը, ո՞վ է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ի՞նչ մտքերի փոխանակում է տեղի ունեցել, ե՞րբ է կազմակերպվել քվեարկությունը խմբակցությունում, ինչպիսի՞ն են եղել խմբակցության անվանական քվեարկության արդյունքները։
Ակնհայտ է, որ այդ ամենը տեղի չի ունեցել, հետևաբար, նշանակում է, որ տեղի է ունեցել կեղծիք, այսինքն` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը կատարվել է անօրինական ճանապարհով։ Հանրապետության նախագահը մինչև համապատասխան հրամանագրի ստորագրումը կարող է մտածել այս ամենի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը