Շևչենկոն հեռացել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Այսօր ավարտվել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ իմ գործող պայմանագիրը: Ես 5 տարի անցկացրի հավաքականում: Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք ապացուցեցինք, որ կարող ենք ժամանակից ֆուտբոլ խաղալ: Ես շնորհակալ եմ ասոցիացիայի նախագահին և Գործկոմին՝ ընձեռած հնարավորության համար: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով օգնել է և ներգրավված է եղել թիմի աշխատանքներում: Շնորհակալ եմ երկրպագուների աջակցության և քննադատության համար: Միասին մենք կարողացանք ցույց տալ, որ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլը կարող է լինել մրցունակ և գրավիչ: Հավատում եմ Ուկրաինային»,- գրել է Շևչենկոն Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի հավաքականը Եվրո-2020-ի խմբային փուլում մեկ հաղթանակ տարավ և երրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ: 1/8 եզրափակչում Շևչենկոյի սաները լրացուցիչ ժամանակում հաղթեցին Շվեդիային (2-1), իսկ քառորդ եզրափակչում ջախջախիչ պարտություն կրեցին Անգլիայից (0-4):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում