Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Խայտառակություն է մարդուն իր առողջության դիմաց կաշառք առաջարկել». Լամարա Մանուկյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված նախատեսվող սահմանափակումներին՝ նշելով, թե առաջարկ կա, որ եթե հանրային ծառայությունների և պետական կառավարման ոլորտի աշխատակիցները չեն ներկայացնում պատվաստման սերտիֆիկատ, ապա ժամանակ առ ժամանակ պետք է ներկայացնեն թեստավորման բացասական պատասխան:

Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում անիմաստ որակեց այս սահմանափակումները:

«Ես կարծում եմ, որ նման սահմանափակումները բացարձակ իմաստ չունեն, որովհետև նույն ձևով արեց Ռուսաստանը, պետք էր ցանկացած հասարակական վայր մտնելիս QR կոդ ցույց տալ, նոր մտնել, հետո շատ կարճ ժամանակում դա հանեց: Բնականաբար, պատվաստումը (ասել եմ և էլի եմ ասում` միջազգային տվյալ է) ուղղակի նվազեցնում է ծանր ընթացքը և հոսպիտալիզացիան, չի կանխարգելում վարակումը, հատկապես պատվաստվելուց հետո առաջին 42 օրը, երբ մենք դեռ չունենք պաշտպանիչ և չեզոքացնող հակամարմիններ, չի պաշտպանում վարակելիությունից: Այսինքն` կարող ենք վարակվել, բայց այդ սահմանափակումը բացարձակապես անիմաստ է, առավել ևս՝ եթե դրա դիմաց առաջարկվում է ուղղակի թեստավորվել»,- ասաց բժիշկը:

Լամարա Մանուկյանի պնդմամբ՝ թեստավորումը միայն հաստատում է վարակված լինելու փաստը, սակայն թեստի բացասական պատասխանը չի բացառում, որ մարդը կարող է վարակված լինել:

«Մենք շատ լավ գիտենք, որ 30-40 % կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ թեստը կարող է լինել բացասական, բայց մարդն ունենա տիպիկ կորոնավիրուսային ախտանիշներ՝ թոքերի ախտահարում, ջերմություն, համակարգչային շերտագրումով հաստատված կովիդ թոքաբորբ: Եթե անգամ մարդը թեստավորվեց և այդ պահին թեստի միջոցով վերին շնչուղիներում կամ կոկորդի լորձաթաղանթում չհայտնաբերվեց կորոնավիրուսի գենոմը, դա չի նշանակում, որ ինքը չի կարող վարակված լինել և անախտանիշ տանել։ Կարող է՝ վերին շնչուղիներում չէ այդ վիրուսը և շատ վաղուց իջել է ավելի ներքև: Թեստավորումն առաջին հերթին չի կարող փոխարինել վակցինացիային վերահսկման առումով, եթե մարդը վակցինացված է, այդ դեպքում գոնե գիտենք, որ եթե ինքը վարակվի էլ՝ ավելի թեթև կտանի, կամ՝ մի փոքր ավելի նվազ տոկոսով կվարակի շրջապատին։ Տվյալներ կան, որ 50 %-ով ավելի քիչ է վարակում, քանի որ, երբ վիրուսը մտնում է մարդու օրգանիզմ, ավելի թուլացած տեսքով է մտնում, որոշակի պաշտպանված օրգանիզմ է մտնում, երբ հակամարմինները լիարժեք չեն արտադրվել, իսկ 42 օր հետո լրիվ պաշտպանված է մարդը:

Պատվաստումից 14 օր հետո սկսում են արտադրվել հակամարմինները, և գործընթացն ավարտվում է 42 օր հետո: Եթե անգամ այդ ընթացքում ինքը վարակվի, որոշակի հակամարմիններ կլինեն, և վիրուսն ավելի թուլացած կլինի, և եթե անգամ վարակված մարդը մեկ ուրիշին վարակի, վարակելու է արդեն թուլացած վիրուսով: Ավելի լավ տարբերակ է պարտադրել վակցինացիան, քան վերահսկել ՊՇՌ թեստով, որը բացարձակ չի կարող հաստատել կովիդի չլինելը: Սակայն, միևնույն է՝ սահմանափակումներն անիմաստ են:

Ես հիմա մեծ քանակությամբ հակամարմինների թեստեր եմ անում այն մարդկանց համար, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով, համարյա բոլորը պաշտպանված են, հակամարմինների բարձր շեմ ունեն, միայն մի քանի հոգի կան, որոնք համարյա հակամարմին չունեն: Բնականաբար, բարձր հակամարմիններ ունեցող մարդկանց մոտ առաջանում է ըմբոստություն, թե ինչո՞ւ պետք է մենք վակցինացվենք: Մենք մոռանում ենք այն փաստը, որ մեր իմուն համակարգը ցանկացած վիրուսի հանդեպ ունի շատ լավ հիշողություն, և կրկին նրան հանդիպելիս՝ արդեն ուղարկում է պաշտպանիչ հակամարմիններ: Ապացուցված է, որ հիվանդությունը տանելուց հետո ավելի կայուն իմունիտետ է ձևավորվում, քան վակցինացիայից հետո, քանի որ համարվում է բնական իմունիտետ»,- ասաց Մանուկյանը:

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ մարդկանց պատվաստվել շահագրգռելու համար որոշել են պատվաստված մարդկանց շրջանում թատրոնի, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր խաղարկել:

Բժշկի կարծիքով՝ չի կարելի մարդկանց, ինչ-որ բան խաղարկելով՝ ոգևորել:

«Դա խայտառակություն էր: Չի՛ կարելի նման ձևով մարդուն ոգևորել, դա ինձ համար անհեթեթություն է, աննորմալ բան է, ավելի ճիշտ է՝ անընդհատ գրագետ ինֆորմացիա տանք վակցինացիայի մասին և համոզենք մարդուն պահպանել իր առողջությունը, քան թե նման բաներ անենք։ Ես կատեգորիկ դեմ եմ: Ի՞նչ է նշանակում՝ տոմս խաղարկել, նշանակում է՝ մեկին կարող է հասնե՞լ, մեկին՝ ո՞չ, եթե տալիս ենք, բոլորին պետք է տանք: Ենթադրենք՝ մեկին տոմս չհասավ, ի՞նչ, պետք է մտածի՝ վայ, ինչո՞ւ պատվաստվեցի, փաստորեն դրա համար էի պատվաստվում, այն էլ չշահեցի՞, սա՝ առաջին:

Երկրորդ՝ ընդհանրապես այդ միտքը, որ մարդուն կարելի է իր առողջության դիմաց կաշառք առաջարկել, իսկ ես դա համարում եմ կաշառք, կապ չունի՝ տո՞մս ես տալիս, թե՞ մեկ այլ բան, սա ուղղակի խայտառակություն է: Եթե այս կերպ մարդկանց հոգևոր կրթությամբ են ցանկանում զբաղվել, դա ևս այսպես չի արվում, ի հաշիվ առողջության չի արվում, մարդկանց այլ ձևերով են մտերմացնում արվեստին, ի հաշիվ առողջության չպետք է լինի՝ «այ, որ դու պատվաստվես, ես քեզ տոմս կտամ», դրանք համեմատելու բաներ չեն ոչ մի տեսանկյունից՝ ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային, ո՛չ բժշկական, ընդհանրապես առողջությունը չպետք է ծախվի, ես համարում եմ, որ սա կաշառք է՝ առողջ լինելու դիմաց, այդպես չի ստացվո՞ւմ»:

Լամարա Մանուկյանի պնդմամբ՝ եթե գումար է ծախսվում մարդկանց շահագրգռելու համար, ապա դա կարելի է այլ կերպ անել: Բժիշկն ունի իր առաջարկը:

«Եթե ուզում ենք խրախուսել, ապա պետք է խրախուսել բոլորին, ես այսպես կանեի՝ բոլոր վակցինացվածներին կխոստանայի անվճար հետազոտություններ՝ գնահատելու համար հետկովիդային համախտանիշը, կամ վակցինացիայից առաջ։ Այսինքն՝ մի քանի անալիզներ կանեի, թող լինի այդ տոմսի արժեքին՝ 4000-5000 դրամ, ես կհետազոտեի այդ մարդկանց՝ առողջական վիճակը գնահատելու համար, կամ՝ տեսնելու, թե ի՞նչ վիճակում է մինչև պատվաստվելը՝ անկախ նրանից՝ կովիդ տարե՞լ է, թե՞ ոչ: Սա կլիներ պիտանի բան, որովհետև անմիջապես վակցինացիայից հետո երկու մահ եղել է Սանկտ Պետերբուրգում, մեկը՝ Շվեյցարիայում, կան գրանցված մահեր անմիջապես վակցինացիայից հետո, դրա համար սա նորից վախ է առաջացնում ժողովրդի մոտ։ Հավանաբար դա կապված չէ վակցինացիայի հետ, բայց բժշկությունից հեռու մարդու մոտ առաջացնում է վախ: Ես այդ գումարի չափով մինիմալ, ամենակարևոր հետազոտությունները կանեի, որ ավելի վստահ այդ մարդուն ուղղորդեի վակցինացիայի: Արդեն շատ երկրներում դա արվում է»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ մինչև այժմ էլ սա մտածել է, սակայն չի արտահայտվել, քանի որ հասկացել է՝ սա լրացուցիչ ծախս է, որի հնարավորությունն այս պահին մեր պետությունը չունի:

«Բայց եթե կա ուրիշ խրախուսական տարբերակ, որտեղ էլի գումար է ծախսվում, ավելի լավ չէ՞ գումարն ուղղենք հետազոտություններին: Ավելի լավ չէ՞, որ եթե, օրինակ, 3000 դրամ է տոմսը, մարդն այդ 3000 դրամի արյան ընդհանուր քննություն հանձնի պատվաստումից առաջ և տեսնի, որ միգուցե այդ պահին ունի շեղում, որից ինքն էլ տեղյակ չէ, կամ ինչ-որ հիվանդության սրացում, որի ժամանակ պատվաստումը խստիվ հակացուցված է»,- ասաց Մանուկյանը՝ վստահեցնելով, որ այդ պարագայում, բացի ոգևորվելը, մարդիկ իրենց ավելի ապահով կզգային: