«Եղբայրական Ադրբեջանի աջակցությունը մեզ ուժ է տալիս». Չավուշօղլու
Եղբայրական Ադրբեջանի աջակցությունը մեզ ուժ է տալիս։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ Թուրքիայի արևելքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ ցավակցությունների և աջակցության համար:
Բայրամովը կիսվել է ադրբեջանական և թուրքական դրոշների պատկերներով՝ հրապարակման մեջ ավելացնելով «մեկ ազգ, երկու պետություն» հեշթեգը:

















































