Շնորհավորում եմ սրտանց ՀՀ բոլոր քաղաքացիներիս այսօրինակ կարևոր ձեռքբերումների համար
Հայաստանն առաջանցիկ տեմպերով զարգանում է, ստվերում թողնում Ադրբեջանին, և դրա ապացույցներից մեկն այն է, որ Երևանի քաղաքապետարանի ցանկացած վարչության պետ ավելի շատ աշխատավարձ է ստանալու, քան Բաքվի ամբողջ վարչական շրջանի ղեկավարը։
Սա, իրոք, լուրջ ձեռքբերում է ու փաստ, որ մենք տարածաշրջանում խոսք ասող ու թելադրող, պետական ծառայողի արժեքն իմացող և ըստ արժանվույն գնահատող պետություն ենք։
Շնորհավորում եմ սրտանց ՀՀ բոլոր քաղաքացիներիս այսօրինակ կարևոր ձեռքբերումների համար։
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

















































