Թուրքիան հրդեհվում է
Թուրք հրշեջները շարունակում են պայքարել աննախադեպ ծավալներ ընդունած անտառային հրդեհների դեմ: Առայժմ հաջողվել է մարել 71 օջախում բռնկված հրդեհից 57-ը:
Միաժամանակ Անթալիայի բնակչության ուղիղ կեսին եւ զբոսաշրջիկներին ստիպված են եղել տարհանել ավելի ապահով շրջաններ:
Հրդեհները թուրքական պետությանը պատճառել են միլիոնավոր դոլարների վնաս:
Top-News.am

















































