Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ
Եթե այս, կամ այն կերպ Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի, եւ գուցե հետագայում կկորցնի իր ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ հետագայում ստանա խնդիրներ իր հարավում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Երբ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախ կոնֆլիկտը դեռ հանգուցալուծված չէ եւ Արցախի կարգավիճակը դեռ պետք է ճշտվի, Հայաստանում շատերը դրա հետ լուրջ հույսեր են փայփայում, կարծելով, որ խոսքը Արցախի ճանաչմանն է վերաբերվում։ Իսկ գուցե ոմանք կարգավիճակի ճշտման տակ հասկանում են այլ բան, գուցե ճիշտ հակառակը' ճշտեն, որ թողնեն Ադրբեջանի կազմում, այսինքը հարցը վերջնականապես փակեն։
Բացատրեմ իմաստն, Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ։ Եթե այս, կամ այն կերպ Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի, եւ գուցե հետագայում կկորցնի իր ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ հետագայում ստանա խնդիրներ իր հարավում։
Սա է Արցախի կարգավիճակի աշխարքաղաքական նշանակությունը։ Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում եւ դեռ մեծ հարց է, թե ով ինչ կարգավիճակի մասին է խոսում։
Խորհուրդը կտամ դեսպաններից, երբ խոսում են կարգավիճակի ճշտման մասին, հետաքրքրվել, թե դրա տակ ինչ են հասկանում ու որն է այդտեղ իրենց շահը»,- գրել է նա։


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ