Ռոնալդինյո. Մեսին պետք է մնա «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հույս է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի հեռանա կատալոնական ակումբից:
«Հուսով եմ՝ «Բարսելոնան» կլուծի այդ հարցը: Մեսին պետք է մնա: Նա ակումբի պատմությունն է»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն ու Մեսին միասին «Բարսելոնայում» խաղացել են 2004-2008-ը:
Սպասվում է, որ Մեսին առաջիկայում նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ: Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Նախորդ ամռանը 34-ամյա հարձակվողը ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան:
Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում