Եվս երկու ամիս և Նիկոլը կկատարի իր համար ամենաթանկ անձանց Աննայի և Ալիևի ցանկությունները․ Մետաքսե Հակոբյան
Այն ինչ ՀՀ-ի վարչապետի պաշտոնակատարն է անում, չի ենթարկվում քաղաքականության ոչ մի կանոնի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։
«Ստեղծել է տպավորություն, որ պարտվողի դիրքերից է իր պահվածքը և ցանկացած քայլ կատարվում է հանուն «փրկության»: Միայն թե չի ասում, թե ինչն է փրկում: Իր ադրբեջանցի գործընկերը յուրաքանչյուր օր հստակ ասում է, որ ըստ իր և Նիկոլի պայմանավորվածության, դեռ պատերազմից առաջ քննարկվել է այսօրվա սցենարը, այն է՝ կնքել խաղաղության պայմանագիր, ըստ որի ՀՀ- ի իշխանությունը ճանաչելով ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի վերացնում է Արցախը և ադրբեջանին հանձնում ՀՀ-ի այն տարածքները, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն է եղել:
Եվս երկու ամիս և Նիկոլը կկատարի իր համար ամենաթանկ անձանց Աննայի և Ալիևի ցանկությունները:
Իսկ Արցախում... իսկ Արցախի նախագահը կրկին ջանք ու եռանդ չի խնայում թուլացնելու բնակչության զգոնությունը և կարևորագույն թեմա դարձնել. «տեսնես կշարունակե՞ն 68000 տալ, թե ոչ»...
Ու հետո...հետո խեղճացած դեմք կընդունի ու. «ես մեղավոր չեմ, ինձ ով թույլ տվե՞ց, որ մասնակցեմ որոշում ընդունելուն»... Փաշինյան Նիկոլ ու Հարությունյան Արայիկ, դուք պիտի հեռանաք և կրեք ձեր պատիժը, հակառակ դեպքում կվերացնեք Հայաստանն ու Արցախը»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ