Փաշինյանն արձակուրդ է ուղարկել էդվարդ Հովհաննիսյանին, նրան կփոխարինի Մաշադյանը, ում եղբայրը մեղադրվում է սպանության մեջ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է ուղարկել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ»,- նշված է Փաշինյանի հուլիսի 22-ի որոշման մեջ:
Նույն փաստաթղթի համաձայն՝ ՊԵԿ նախագահի պարտականությունները կկատարի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ում եղբայրը մեղադրվում է տարեց կնոջ սպանության մեջ։

















































