Սիմեոնե. «Աթլետիկոն» ունի հարձակվողի կարիք
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կողմ է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի վերադարձին «Բարսելոնայից»։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Անտուանի հետ նաեւ խաղադաշտից դուրս։ Իմ դուստրերը խաղում են նրա որդիների հետ։ Նա մեծ ներդրում է ունեցել մեր ակումբում։ Նա զարմանալի խաղացող է։ Ես նրան հաջողություն եմ մաղթում «Բարսելոնայում»։ Գրիզմանն այնտեղ կանոնավոր չի խաղում, բայց մրցաշրջանի ընթացքում 20 գոլից քիչ չի խփում։ Դա լուրջ ցուցանիշ է։
Մենք ակումբի ղեկավարության հետ քննարկում ենք, թե որ դիրքերն է պետք ուժեղացնել։ Մենք ունենք հարձակվողի կարիք։ Եթե Գրիզմանը չվերադառնա, կգա ուրիշը»,– Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS–ը։
Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնան» ցանկանում է Գրիզմանին փոխանակել «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլի հետ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում